Անգլիայում հիվանդանոցային սննդից թունավորման հետևանքով երկրորդ երեխան է մահացել


18:14 , 12 հունիս, 2014

Pastinfo.am-ը գրում է.
Անգլիայում մահացել է հիվանդանոցում աղտոտված սննդով կերակրված երկրորդ երեխան: Այս մասին հայտնել է Անգլիայի Հանրային առողջության կենտրոնը: 22 երեխա բուժվում է արյան թունավորման դեմ:
 
Վարակված բոլոր երեխաները կերակրվել են անմիջապես արյան միջոցով, քանի որ նրանք ի վիճակի չեն եղել սնվել բերանով:
 
Քննությամբ պարզվել է, որ վարակի աղբյուրը ներերակային լուծույթի աղտոտումն էր, որը տեղի է ունեցել արտադրության մեկ օրվա ընթացքում, որն այլևս շրջանառության մեջ չի: