Հիդրոմետ. Փոթորիկներ, պտտահողմեր չեն կանխատեսվում


17:56 , 12 հունիս, 2014

Հիդրոմետ. Փոթորիկներ, պտտահողմեր չեն կանխատեսվումPanorama.am-ը գրում է.

Փոթորիկի մասին խուճապային լուրեր են տարածվել: Ըստ Panorama.am-ի ստացած ահազանգի` Մալաթիա-Սեբաստիա համայքում մանկապարտեզներից զանգել են ծնողներին, հորդորել երեխաներին շուտ տուն տանել, քանի որ թաղապետարանից ասել են, թե շուտով փոթորիկ է սկսելու:  

Մալաթիա-Սեբաստիայի թաղապետարանի կրթության բաժնից Panorama.am-ին հայտնեցին, որ իրենք  պաշտոնական նման տեղեկատվություն չեն ստացել, ոչ մի մանկապատրեզում նման հայտարարություն չի արվել: Բոլոր տուն պետք է գնան ժամանակին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ