ԱՄՆ փոխպետքարտուղարն ահազանգում է` Բաքուն ապակայունացնում է տարածաշրջանը


17:50 , 12 հունիս, 2014

ԱՄՆ փոխպետքարտուղարն ահազանգում է` Բաքուն ապակայունացնում է տարածաշրջանըArmnewsTV.am-ը գրում է.

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը Կոնգրեսի լսումների ժամանակ մտահոգություն է հայտնել Բաքվում հակահայկական քարոզչության և բռնության դեպքերի կապակցությամբ: Հայ դատի ամերիկյան հանձնախումբը ԱՄՆ հելսինկյան հանձնաժողովին ուղղված հայտարարության մեջ նշում է, որ Բաքուն խախտում է մարդու իրավունքների միջազգային սկզբունքները, չի իրականցնում Ադրբեջանի վավերացրած անվտանգության պարտավորություններն ու ապակայունացնում է տարածաշրջանը:

ԱՄՆ փոխպետքարտուղար Թոմաս Մելիան ԱՄՆ-ի հելսինկյան հանձնաժողովի նիստում հայտարարել է, որ Ադրբեջանում անցած 5 տարիների ընթացքում քաղաքացիական ազատությունների ու մարդու իրավունքների վիճակը վատթարացել է: Մելիան ուշադրություն է հրավիրել Ադրբեջանում քաղբանտարկյալների մեծ թվի վրա։ Նրա խոսքով՝ քաղաքական դրդապատճառներով ձերբակալությունները շատացել են 2009թ.-ին բլոգերներ Էմին Միլլիի և Ադնան Հաջիզադեի ձերբակալություններից հետո։

Ադրբեջանում մարդու իրավունքների խախտմանն է անդրադարձել նաև Freedom House-ը: Կենտրոնական ու արևելյան Եվրոպայի երկրներում ժողովրդավարության ու մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ զեկույցում Ադրբեջանն ավտորիտար երկրների ցանկում է:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ