Բեն Աֆլեքին արգելել են խաղալ ևս մեկ խաղատանը


17:44 , 12 հունիս, 2014

20140611ben-post1in.am-ը գրում է.

Երևում է՝ Բեն Աֆլեքի տարվածությունը խաղաթղթերով պատճառ է դարձել, որ դերասանին արգելեն Լաս Վեգասում Hard Rock Casino-ում բլեքջեք խաղալ, իսկ հիմա աստղի մուտքը փակ է մեկ այլ խաղային հաստատություն՝ Օնտարիոյի Caesar Windsor Hotel and Casino, գրում է spletnik.ru-ն:

41-ամյա դերասանից պահանջել են լքել վերոնշյալ խաղատունը խաղաթղթրի սեղանի առաջ նստելուց 20 րոպե անց:

Դեպքը տեղի է ունեցել մայիսի 31-ին:

Ինչպես հայտնում է աղբյուրը, հենց Աֆլեքը մտել է հաստատություն, ուղևորվել է բարձր խաղադրույքներով սեղանին:

Աստղի ձեռքին եղել է 5 հազար դոլար: Ըստ աղբյուրի՝ նրա տեսքն այդ ժամանակ այնքան էլ լավ չի եղել:

Ականատեսի խոսքով՝ խաղի ժամանակ նրան են մոտեցել անվտանգության աշխատակիցները, կանգնեցրել են դիլերին ու Բենին խնդրել են լքել խաղատունը: Պատճառը աստղի խարդախությունն է եղել. նա հաշվել է քաղաքարերը: Ըստ աղբյուրի՝ դա զայրացրել է Աֆլեքին: