Աշխարհի 10 ամենաանհեթեթ այլմոլորակային աղանդները


19:47 , 12 հունիս, 2014

Այլմոլորակային դավանանքը, ինչպես կարելի է կռահել անվանումից, այնպիսի դավանանք է, որի հիմքում ընկած են այլմոլորակայինների և ՉԹՕ-ների մասին կրոնական համոզմունքները: Այլմոլորակային դավանանքները, որպես կանոն, աղանդավորական բնույթի են և աչքի են ընկնում քարոզվող գաղափարների անհեթեթությամբ:

 10  Չեն Տաո 

10_BEEDD5141D

Այս պաշտամունքը ձևավորվել է 1993 թ.-ին՝ Թայվանում: Դրա հիմնադիրը սոցիոլոգիայի նախկին ուսուցիչ Հոն-Մինգ Չենն է: Միախառնելով քրիստոնեության, բուդդայականության, Նյու Էյջի և մի քանի այլ դավանանքների տարրերը՝ Չենը մի շարք տարօրինակ սկզբունքներ հղացավ, որոնք էլ Չեն Տաո պաշտամունքի հիմքում դրվեցին: Նա առաջ քաշեց այն գաղափարը, որ արեգակնային համակարգը ստեղծվել է միջուկային պատերազմի արդյունքում, ինչպես նաև այւն գաղափարը, որ Աստված միջուկային պատերազմից փրկվածներին թռչող ափսեի մեջ է հավաքել: Չենը այս աղետի և մի շարք այլ խնդիրների համար մեղադրում էր ծախու մարդկանց և սատանաներին, որոնք հայտնի էին «արքա սատանաներ» անվանմամբ: 

Այս պաշտամունքը կրող խմբի անդամներն արագորեն ճանաչում ձեռք բերեցին ոչ միայն իրենց տարօրինակ կրոնական համոզմունքների, այլև այն հայտարարության շնորհիվ, թե աշխարհի վերջը վրա է հասնելու 1998 թ.-ի մարտին: Չենը հավատում էր, որ Աստված կհայտնվեր աշխարհի բոլոր երկրների հեռուստաէկրաններին, ինչից կարճ ժամանակ անց միջուկային պատերազմ ու բնական աղետներ կսկսվեին: 1996 թ.-ին Չենն ու իր հետևորդները տեղափոխվեցին Տեխաս նահանգի Գարլենդ քաղաք: Նրանք հավատում էին, որ այդ վայրը Աստծո ընտրած վայրն էր, որտեղ իրենք կփրկվեին վերահաս ապոկալիպսիսից: Ի զարմանս այս պաշտամունքի հետևորդների՝ Աստված բնավ էլ եթեր դուրս գալու ցանկություն չուներ, և աշխարհի վերջն այդպես էլ վրա չհասավ: Չենն ու իր հետևորդները աստիճանաբար լռեցին: Վերջին անգամ նրանց մասին լսել են 2001 թ.-ին:

  Ֆիաքս լյուքս միաբանություն

9_Uriella-und-Icordo

«Ֆիաքս լյուքս» լատիներենից թարգմանաբար նշանակում է «Եղիցի լույս»: Ֆիաքս լյուքսը իր գործունեությունը սկսել է 1973 թ.-ին: Էրիկա Բերթսչինգեր անունով շվեյցարացի քարտուղարուհին ձիավարության ժամանակ գլխիվայր ընկավ ձիուց: Դրանից հետո նա ինքն իր համար բացահայտեց, որ ինքը կարող է հաղորդակցվել տրանսցենդենտալ (աննյութական) արարածների հետ, ինչպիսին է, օրինակ, Հիսուս Քրիստոսը: Նա սկսեց հանդես գալ Ուրիելա անունով և 1980 թ.-ին հիմնադրեց իր ճգնավորական  խումբը:

Ուրիելան և նրա հիմնադրած աղանդի հետևորդները վստահ էին, որ 1998 թ.-ի կեսերին աշխարհի անդորրը կխափանվի նացիստների թռչող ափսեների և բնական աղետներին պատճառով: Նրանք նաև հավատում էին, որ բարի այլմոլորակայինները օգնության կհասնեին մի քանի ընտրյալների և նրանց կօգտագործեին Երկրի վրա նոր դրախտ հիմնելու համար: Այնուամենայնիվ, երբ 1998 թ-ը անցավ առանց նրանց կանխատեսումների իրականացման, Ուրիելան ասաց աղանդավորներին, որ իրենց աղոթքների շնորհիվ Աստված ժամանակավորապես հետաձգել է աշխարհի վերջը: Այդ ժամանակից ի վեր այս աղանդի վարկանիշը կտրուկ իջել է, իսկ դրա անդամները երևի մինչ այժմ էլ պատրաստվում են աշխարհի վերջին:

 8  Գիտությունների ակադեմիա «Յունարիուս»

8_uriel-raphiel

Այս աղանդը ստեղծվել է 1954 թ.-ին՝ Սան Դիեգոյում: Աղանդի հիմնադիրներն ամուսիններ Էռնեստ Նորմանն ու Ռութ Նորմանն էին: Նրանք պնդում էին, որ իրենք հայտնի պատմական կերպարների վերամարմնավորումն էին: Նրանք իրենց կազմակերպության անդամներին ուսուցանում էին, որ նրանց ֆիզիկական ուժը կավելանա, եթե նրանք մեդիտացիա անեն 10-հազարամյակի վաղեմություն ունեցող բյուրեղյա գանգի՝ Մաքսի հետ (նրանք գանգին այդ անունով էին կոչում): Նրանք պնդում էին, որ իրենց կազմակերպությունը գիտական կազմակերպություն է և ոչ թե կրոն: Նրանք իրենց անդամներին պատմում էին, այսպես կոչված «միջառարկայական ֆիզիկայի» մասին: Նրանք սա ներկայացնում էին իբրև այնպիսի գիտություն, որը կարող էր պատասխանել տիեզերքի և մարդկության գոյության մասին բոլոր հարցերին:  

Նորմաններն իրենց կազմակերպության անդամներին կոչում էին յունարացիներ: Յունարացիներն ասում են, որ Երկիրը շուտով կմիանա հազարավոր տարիներ առաջ իրարից բաժանված մոլորակների կոալիցիային, և որ այս իրադարձությունը բարգավաճ տարիների սկիզբը կազդարարի: Նրանք կանխատեսում էին, որ այս իրադարձությունը տեղի էր ունենալու դեռևս 2001 թ.-ին: Երբ նրանց կանխատեսումները չիրականացան, նրանք պատճառաբանեցին, որ սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումները ցույց են տվել այլմոլորակայիններին, որ մարդկությունը դեռևս պատրաստ չէ միավորվել իրենց հետ: Այդ իսկ պատճառով նրանց կանխատեսումներն ավելի ուշ կիրականան: 

 7  Արտաքին տարածական ուժեր

7_134083800

Օրվիլ Գորդոնը հիմնել է «Արտաքին տարածական ուժեր» կազմակերպությունը 1960-ականներին: Հենց այդ ժամանակաշրջանում նա համոզվեց, որ այլմոլորակայինները, ում ինքը կոչում էր արտաքին տարածական ուժեր, արմագեդոն կսկսեին՝ տեսնելով, թե որքան անխնա էին մարդիկ վարվում Երկրի հետ:   

Նա փոխեց անունը և սկսեց հանդես գալ Նոդրոգ անունով: Այնուհետև Նոդրոգն իր կացարանը վերածեց, ինչպես ինքն էր ասում, թռչող ափսեների կայանատեղիի: Նա հավատում էր, որ թռչող ափսեները ահեղ դատաստանի օրը կփրկեն իրեն ու իր հետևորդներին: Այս տխրահռչակ աղանդի անդամներից մեկը 1980 թ.-ին ինքնաշեն ռումբ տեղադրեց մի պաշտոնյայի ավտոմեքենայի մեջ: Ինչ վերաբերում է հենց իրեն՝ աղանդի հիմնադրին, նա մոտ 90 տարեկանում մահացավ իր բնակավայրում, սակայն խմբի անդամները անգամ նրա մահից հետո շարունակում են ակտիվ գործունեություն ծավալել և անգամ իրենց աղանդավորական կազմակերպության կայքն են բացել:

 6  «I AM»

5_Godfrey and Lotus

Այս կազմակերխությունը համարվում է բոլոր այլմոլորակային դավանանքների նախահայրը: Դրա անունը անգլերենից թարգմանաբար նշանակում է «ես եմ»: Այն հիմնադրվել է 1930 թ.-ին՝ այն բանից հետո, երբ կազմակերպության հիմնադիր Գայ Բելարդը պնդեց, որ ինքը Կալիֆորնիայում հանդիպել է Սուրբ Հերմանին: Վերջինս Բելարդին պատվիրել է օգնել մարդկանց, որպեսզի նրանք իրենց մեջ բացահայտեն աստվածային ներուժը:

Այդ թվացյալ հանդիպումից հետո՝ 1932 թ.-ին, Բելարդը սկիզբ դրեց «I AM» շարժմանը և մի շարք գրքեր գրեց: Նա ասում էր, որ Հիսուսն ու սրբերն էին օգնում իրեն  գրել այդ գրքերը, և որ ինքը կապի մեջ էր նրանց հետ: Այս աղանդավորական շարժումը մոտ մեկ միլիոն անդամ ուներ: Բելարդը մահացավ 1939 թ.-ին, ինչից հետո նրա կին Էդնան սկսեց հանդես գալ իբրև աստվածային ուղերձների փոխանցմամբ զբաղվող միջնորդ: Նա ոգևորված խոսում էր այդ ուղերձների մասին մինչև 1971 թ: 1971 թ.-ին նա մահացավ, և շարժման պատասխանատվությունը ստանձնեց տնօրենների խորհուրդը: Այնուամենայնիվ, ժամանակի ընթացքում այս կազմակերպության հռչակը մարեց:

Շարունակելի...