Իրաքի Մոսուլ քաղաքի հայկական եկեղեցին հայտնվել է ահաբեկիչների թիրախում


17:38 , 12 հունիս, 2014

Իրաքի Մոսուլ քաղաքի հայկական եկեղեցին հայտնվել է ահաբեկիչների թիրախումArmnewsTV.am-ը գրում է.

Իսլամիստ ահաբեկիչները աստիճանաբար գրավում են Իրաքը: Սիրիայից Իրաք անցած զինյալները երկրի երկրորդ խոշոր քաղաքը գրավելուց հետո շարժվել են հարավ, իրենց ենթարկել Թիկրիթը, այս պահին պատերազմ է Սամարայի մոտ` մայրաքաղաքից հարյուր կիլոմետր հեռավորության վրա: վստահ, ու գրեթե առանց դիմադրության ահաբեկիչները մոտենում են Բաղդադին: 

Մոսուլը կորցրած նահանգապետը ամեն ինչում մեղադրել է վարչապետին: Իսկ գեներալները երկրի գրեթե ամբողջ հյուսիսը հանձնել են ահաբեկիչներին, դիմադրություն չի եղել, քաղաքները պաշտպանելու փոխարեն զինվորականները փախել են:

Քանի դեռ Իրաքի վարչապետը փորձում է հասկանալ, թե ինչ է կատարվում, իսլամիստ ծայրահեղականները արդեն գրավել են երկրի ամբողջ հյուսիսարևմուտքը: Մոսուլ քաղաքի հայկական եկեղեցին հայտնվել է ահաբեկիչների թիրախում: Լրադու գործակալության տվյալով` եկեղեցու մոտ հրդեհ է բռնկվել: Քաղաքի հայկական բնակչությունը` 65 ընտանիք ապաստանել է իրաքյան Քուրդիստանում: Իրաքի և Լևանտի իսլամական պետություն խմբավորումը Մոսուլում գրավել է Թուրքիայի հյուպատոսությունն ու պատանդ վերցրել 49 աշխատակցի: Երկրի տարբեր շրջաններում իսլամիստները գերեվարել են ևս 31 թուրքերի: Պաշտոնական Անկարան անմիջապես արձագանքել է: Թուրքիան վրեժ կլուծի ահաբեկիչներից, եթե պատանդ վերցված Թուրքիայի 80 քաղաքացիներից որևէ մեկը տուժի: Այս առիթով ՆԱՏՕ-ն արտահերթ նիստ է հրավիրել Բրյուսելում:

Նրանք, ովքեր պատանդ են վերցրել թուրք դիվանագետներին Իրաքում, Թուրքիայի հովանավորությամբ Բաշար Ասադի դեմ են կռվում Սիրիայում: Բայց այնտեղ նույն ահաբեկիչները Թուրքիայի համար ընդդիմադիր են կոչվում: Իրաքի հյուսիսում շարունակվող մարտերի արդյունքում զոհերի մասին տեղեկություն գրեթե չկա, համացանցում տարածված տեսանյութերից պարզ է դառնում, որ իսլամիստների հարձակումները ավարտվել են կոտորածներով: Միաժամանակ գործի են անցել Իրաքի քրդերը, նրանք գրավել են Քիրկուկ քաղաքը, քանի որ զինվորականները լքել են այն: Ահաբեկիչներին կանգնեցնելու նպատակով Իրաքի կառավարությունը ռազմական օգնություն է խնդրել ԱՄՆ-ից:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ