Թուրքիան շարունակում է երկակի խաղ խաղալ Վրաստանի հետ. Փորձագետ


17:06 , 12 հունիս, 2014

Թուրքիան շարունակում է երկակի խաղ խաղալ Վրաստանի հետ. ՓորձագետPanorama.am-ը գրում է.

Թուրք պատգամավորների՝ Աբխազիա կատարած այցի և պաշտոնական Թբիլիսիի Թուրքիային ուղղված բողոքի նոտայի (ստեղ մի հատ լինք) առնչությամբ «Panorama.am»-ը զրուցեց Վրաստանի հարցերով փորձագետ Ալիկ Էրոյանցի հետ:

-Ինչպե՞ս կմեկնաբանեք թուրք պատգամավորների Աբխազիա կատարած այցը, և ինչպիսի՞ն էր վրացական կողմի արձագանքն այդ այցելության հետ կապված:
-Նախ նշեմ, որ թուրքական կողմը աշխատանքներ էր տարել, որպեսզի այդ այցն ու դրան առնչվող մանրամասները գաղտնիության մեջ պահվեն, այդ իսկ պատճառով թուրքական ԶԼՄ-ները չեն անդրադարձել նշված իրադարձությանը, սակայն աբխազական լրատվամիջոցներն, ընդհակառակը, ակտիվորեն լուսաբանել են թուրք պատգամավորների այցն ու վերջիններիս հանդիպում-քննարկումներն այդ երկրի բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Նման քայլով պաշտոնական Անկարան, փաստորեն, հերթական «ապտակն է հասցնում» Վրաստանի իշխանություններին: Միևնույն ժամանակ վերոնշյալ այցը լուրջ դժգոհություն է առաջացրել Թբիլիսիում: Դեպքի առնչությամբ իր խիստ դիրքորոշումն է արտահայտել Վրաստանի արտգործնախարարությունն, ըստ որի՝ Թուրքիայից ետ է կանչվելու Վրաստանի դեսպանը, ով պետք է բացատրություն տա տեղի ունեցածի հետ կապված, իսկ մինչ այդ, վերջինս պետք է պարզի, թե ինչպես եղավ, որ Թուրքիայի խորհրդարանը, որն աջակցում է Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, պատգամավորներ է ուղարկում Աբխազիա:

- Ինչո՞վ է պայմանավորված Անկարայի նման գործելաոճը. չէ՞ որ Վրաստանի և Թուրքիայի միջև առկա են բարիդրացիական հարաբերություններ:

-Անկարան, կարծես, փորձում է մանևրել, երկակի խաղ խաղալ Վրաստանի հետ՝ մի կողմից հայտնելով վրաստանանպաստ դիրքորոշում, իսկ մյուս կողմից չի ցանկանում հետ կանգնել Աբխազիայի նկատմամբ ունեցած նկրտումներից, ավելին՝ ջանքեր չի խնայում հաստատելու և ամրապնդելու կապերն այդ երկրի իշխանությունների հետ՝ դրանով իսկ ապահովագրելով թուրքական ներդրումների անձեռնմխելիությունն ու թուրքական ազդեցությունը մեծացնելուն ուղղված գործընթացը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ