17:00 , 12 հունիս, 2014
Բնօրինակը: Մոխրոտիկը սպանում է խորթ մորը:
Մոխրոտիկի՝ Գրիմ Եղբայրների տարբերակում արքայազնը սանդուղքները հրամայում է ձյութել այնպես, որ Մոխրոտը չկարողանա փախչել, սակայն աղջկան հաջողվում է փախչել, ու միայն նրա կոշիկն է մնում ձյութին: Մոխրոտի քույրերը, որ գեղեցիկ են լինում, սակայն չար, փորձում են հիմարեցնել արքայազնին. մեկն իր ոտքի բթամատն է կտրում՝ կոշիկը հագնել կարողանալու համար, մյուսը` գարշապարը: Սակայն թռչունները մատնում են նրանց՝ արքայազնին ցույց տալով արյունը: Քույրերը պատժվում են իրենց չարության համար, ու թռչունները կտցահարում են նրանց աչքերը: Ու Մոխրոտիկն ամուսնանում է արքայազնի հետ:
Այնուամենայնիվ, դիսնեյյան տարբերակը հիմնվել է Շառլ Պերոյի՝ 1697թ.-ին հրատարակված «Մոխրոտիկ»-ի վրա: Այնուամենայնիվ, թե Պերոյի, թե Գրիմ Եղբայրների այս հեքիաթի տարբերակները ստեղծվել են 1634թ.-ին՝ Ջիամբատիստա Բեսիլի «Կատու մոխրոտը» հեքիաթի հիման վրա: Մոխրոտիկի վստահելի դայակը համոզում է նրան, որ իր խնդիրը կլուծվի, եթե նա սպանի իր խորթ մորը, եթե հսկայական փայտյա սնդուկի կափարիչով ջարդի նրա վիզը, որից հետո պետք է համոզի իր հորը ամուսնանալ դայակի հետ: Մոխրոտիկը սպանում է խորթ մորը, ու դայակն ամուսնանում է նրա մոր հետ: Սակայն, ինչպես պարզվում է, դայակը թաքցնում էր իր 7 գեղեցիկ դուստրերին և միայն ամուսանանալուց հետո պատմում նրանց մասին: Մոխրոտի հայրը շուտով կորցնում է սեփական դստեր հանդեպ հետաքրքրությունը, և բոլորը սկսում են նրան վատ վերաբերվել ու ստիպում նրան ծառայել իրենց` անվանելով Կատու մոխրոտիկ (դրանց առաջ իսկական անունը` Զեզոլլա): Իսկ դրանից հետո արդեն ամեն ինչ տեղի է ունենում՝ ինչպես որ մեզ բոլորիս հայտնի է:

Բնօրինակը: Փոքրիկ ջրահարսը սպանում է արքայազնին:
Հանս Քրիստիան Անդերսենի տարբերակում, որի վրա հիմնվել է փոքրիկ ջրահարսի դիսնեյյան անիմացիոն ֆիլմը, ջրահարսի լեզուն կտրում են: Նա ապրում է սարսափելի ցավերով, ու նրա ոտքերն արնահոսում են, երբ արքայազն ամուսնանում է այլ աղջկա հետ: Փոքրիկ ջրահարսը երկու ընտրություն ունի. նա կարող է սպանել արքայազնին ու նորից ջրահարս դառնալ, կամ իրեն նետել օվկիանոս ու մահանալ: Չկարողանալով սպանել արքայազնին՝ նա ինքնասպանություն է գործում:
Չնայած «Փոքրիկ ջրահարս»-ի օրիգինալը Հանս Քրիստիան Անդերսենին է պատկանում, այնուամենայնիվ, նա ոգեշնչվել է Ֆրիդրիք դե լա Մոտտե Ֆոքեի «Ունդինա» պատմությունից: «Ունդինայում» ասպետն ամուսնանում է ջրային ոգու հետ, որը մարդկային հոգի է ստանում: Ունդինայի ոգեղեն հարազատները չարակամորեն սկսում են խանգարել նրանց ամուսնությանը: Ունդինան թույլ է տալիս, որ իր ամուսնու նախկին ընկերուհին` Բերտիլդան, ով կիսով չափ Ունդինայի քույրն էր, ապրի նրանց հետ իրենց դղյակում: Ասպետը սիրահարվում է Բերտիլդային, ու նրանք սկսում են վատ վերաբերվել Ունդինային, ինչը բարկացնում է Ունդինայի քեռուն` ջրի ոգուն: Ունդինան ինքնասպանություն է գործում՝ իրեն նետելով գետը՝ քեռու բարկությունից ամուսնուն ու Բերտիլդային փրկելու համար: Նա կորցնում է իր մարդկային հոգին ու նորից ջրային ոգի դառնում: Ասպետը կարծելով, թե Ունդինան մահացել է, ամուսնանում է Բերտիլդայի հետ, սակայն սա մեծ սխալ է, եթե ամուսնացած ես լինում ջրային ոգու հետ: Ոգիների օրենքով՝ Ունդինան ստպված էր վերադառնալ ու սպանել իր նախկին ամուսնուն: Երբ նա թաղվում է, փոքրիկ ջրափոս է հայտնվում նրա գերեզմանին, այսպես Ունդինան ու ասպետը հավերժ միասին են մնում նրա մահվանից հետո:

Բնօրինակը: Սպիտակաձյունիկը խոշտանգվում է ու ստրկության մատնվում:
Գրիմ Եղբայրների «Սպիտակաձյունիկում» չար թագուհին հրամայում է որսորդներին սպանել Սպիտակաձյունիկին ու իր մոտ բերել նրա թոքերն ու լյարդը: Որսորդները խոզի օրգաններն են բերում, ու թագուհին հավատում է, որ դրանք Սպիտակաձյունիկինն են, ու ուտում է դրանք:
Թագուհին երեք անգամ փորձում է սպանել Սպիտակաձյունիկին: Սկզբում նա այնքան է սեղմում վերջինիս հագուստի կորսետը, որ կորցնում է գիտակցությունը: Այնուհետև նրա մազերը սանրում թունավոր սանրով, ինչի արդյունքում նա մահվան քուն է մտնում, սակայն թզուկները հանում են այն նրա մազերից, ու նա արթնանում է: Ի վերջո, թագուհին թունավորում է խնձորը, որը Սպիտակաձյունիկն ուտում ու մահանում է: Թզուկները նրան դնում են ապակյա դագաղի մեջ, և երբ արքայազնը գտնում է նրան, որոշում է իր հետ տուն տանել: Երբ դագաղը շարժվում է, խնձորի կտորն ընկնում է Սպիտակաձյունիկի կոկորդից, ու նա արթնանում է:
Սպիտակաձյունիկի ու արքայազնի հարսանիքի ժամանակ թագուհուն կարմիր տաք կոշիկներ են հագցնում ու ստիպում պարել, մինչև որ նա մեռնում է:
Գրիմ Եղբայրները, սակայն, իրենց «Սպիտակաձյունիկը» գրել են Ջիամբատիստա Բեսիլի՝ 1634թ.-ի «Երիտասարդ ստրուկը» հեքիաթի հիման վրա: Այս պատմության մեջ նորածինը անիծվում է չար փերու կողմից՝ մահանալ իր 7-ամյակին: Երբ աղջկա 7 տարին բոլորում է, նրա մայրը սանրում էր աղջկա մազերը, և սանրը մնում է նրա գլխում, և, ամենայն հավանականությամբ, նա մահանում է դրանից: Մայրն աղջկան դնում է 7` մեկը մյուսի մեջ դրված բյուրեղյա դագաղների մեջ: Իսկ ինքը՝ մայրը, ի վերջո մահանում է վշտից, իսկ այն սենյակի բանալին, որտեղ գտնվում էր դստեր մարմինը, վստահում իր եղբորը` խնդրելով երբեք չբացել դուռը: Եղբոր կինը, սակայն, վերցնում է բանալին ու, բացելով դուռը, գեղեցիկ երիտասարդ աղջկա է գտնում դագաղ մեջ: Մահվան քնի մեջ աղջիկը շարունակել էր մեծանալ: Կինը կարծում է, թե ամուսինը պահում է աղջկան նրա հետ լինելու համար, ու բարկությունից ու խանդից քաշում նրա մազերից: Այդ ժամանակ աղջկա մազերի մեջ խրված սանրը ընկնում է, ու աղջիկն արթնանում է: Կինը կտրում է նրա մազերը, ու նրան իրեն ստրուկ պահում: Նա ամեն օր աղջկան այնպես է ծեծում, որ նրա աչքերը միշտ սև, իսկ բերանն արյունոտ է լինում: Աղջիկը որոշում է ինքնասպան լինել, սակայն մինչ նա սրում էր սայրը, նա իր պատմությունը պատմում էր տիկնիկին: Նրա պատմությունը դռնից այն կողմ լսում է նրա քեռին, ու ամեն ինչ պարզելուց հետո նա կնոջն արտաքսում է, աղջկան՝ խնամում, ու հետո ամուսնացնում հարուստ երիտասարդի հետ: