16:39 , 12 հունիս, 2014
1993 թվականի հունիսի 12-ին զոհվեց Արցախյան պատերազմի ամենավաստակաշատ ու սիրված դաշտային հրամանատարներից մեկը՝ Մոնթե Մելքոնյանը:
Մի տեսակ աբիդնի ա էլի, որ էսօր տարբեր պետական այրեր այլ անցավորների էլ էին գնացել պատվելու, իսկ Մոնթեին մոռացել էին:
Ինքը ինձ համար շատ հարգելի ու, ես անգամ կասեի, հեղափոխական կերպար է, ու եթե մի օր մեր բոլոր սփյուռքահայերը ու, ինչու միայն սփյուռքահայերը, բոլոր հայերը դավանեն էն գործին, որն անում էր Մոնթեն, մենք եթե ծովից ծով էլ չէ, ապա ապահով Հայաստան հաստատ կկառուցենք:
Հ.Գ. Այ, ազատամարտիկն ինքն էր, ոչ թե թալանչի բաշիբոզուկները, որ էսօր հեղեղել են ԱԺ-ն ու ԵԿՄ-ն: Դրա համար էլ հենց ասֆալտային ֆիդայիններն էլ կերան Մոնթեի գլուխը, ու դրա համար էլ էսօր սաղ քաղաքական էլիտան հավաքվել էր Անդրանիկ Մարգարյանի շիրիմի մոտ, իսկ Մոնթեին, ով գիտի, չհիշեցին: