10 իրադարձություն, որ հաստատ տեղի կունենան ԱԱ-2014-ի ընթացքում


16:36 , 12 հունիս, 2014

Football365.am-ը գրում է.

1. Դիեգո Մարադոնան հերթական խելահեղ խոստումը կտա այն դեպքի համար, եթե Արգենտինան հաղթի Աշխարհի առաջնությունը: ԱԱ-2010-ում չեմպիոն չդառնալով` Արգենտինայի հավաքականը Մարադոնային փրկեց Բուենոս-Այրեսի փողոցներում մերկ վազելուց

2. Պելեն մի քանի կանխատեսումներ կանի, որոնք կիրականան, սակայն` ճիշտ հակառակ ձևով

3. Օպերատորները մարզադաշտերում անպայման կգտնեն Լարիա Ռիկելմեին երկրպագուների շարքերում ու անդադար կցուցադրեն նրան խոշոր պլանով: Ոչ ոքի չի հուզի այն փաստը, որ նրա սիրելի հավաքականը` Պարագվայը, չի մասնակցում Աշխարհի առաջնությանը

4. Մեկնաբանները գրեթե բոլոր խաղերի ընթացքում կհիշեցնեն Բրազիլայում «ձմեռային» եղանակի մասին և սարսափով «կպատկերացնեն» Քաթարի շոգը:

5. Արգենտինայի հավաքականի մասնակցությամբ ամեն խաղին մեկնաբաններն ու փորձագետները կասկածի տակ կդնեն Մեսսիի` հավաքականին իր ետևից տանելու ու ԱԱ-ում գոլեր խփելու հնարավորությունները (Երկու Մունդիալների արդյունքում նրա ակտիվում ընդամենը ՄԵԿ գոլ կա)

6. Իտալիայի մասնակցությամբ յուրաքանչյուր խաղին մեկնաբանը (նշանակություն չունի, թե հատկապես ով), ամենաքիչը երկու անգամ խաղի ընթացքում կհիանա Իտալիայի դարպասապահով «Բուֆֆոնիշչե» արտահայտությամբ: Ինչպես նաև կավելացնի, որ իր ողջ կյանքի ընթացքում նման սեյվ չէր տեսել

7. Գերմանիայի հավաքականի հաղթանակով ավարտված բոլոր խաղերից հետո մեկնաբանները կփորձեն սրամտել` մեջբերելով Հարի Լինկերի խոսքերը. «Ֆուտբոլ խաղում են 22 հոգի` 90, հնարավոր է նաև 120 րոպե ներդնելով ողջ ուժերը, բայց հաղթում են գերմանացիրները»:

8. Մրցաշարի արդեն երրորդ օրը տանը բոլոր շներն ու տառականներն էլ մեր մեկնաբաններից կիմանան Բրազիլիայի հավաքականի ցավալի պարտությունը Ուրուգվայից 1950-ի առաջնության եզրափակչում:

9. Նոր տեխնոլոգիաների միջոցով գոլի արձանագրման առաջին իսկ հաջողված դեպքից հետո մեկնաբանները կհիշեն նախորդ առաջնության ժամանակ Լեմպարդի` չհաշված գոլը:

10. Մեր մեկնաբանները օրվա ամեն երրորդ խաղը կսկսեն «Բարի երեկո, սիրելի հեռուստադիտողներ: Չնայած` ոմանց համար արդեն առավոտ է» խոսքերով: