16:22 , 12 հունիս, 2014
Life.panorama.am-ը գրում է.
Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ՝ Արտաշես Նազարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Կենսագրական տվյալներ
Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1947թ. 28 հունիսի, Վրաստան, ք. Թբիլիսի
Կրթություն
1970թ. ավարտել է բարձրագույն, ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը՝ ֆիզիկական կուլտուրա և սպորտ մասնագիտությամբ:
Աշխատանքային գործունեություն
1968-1978թթ. – Երևանի անասնաբուժական ինստիտուտի ֆիզիկական դաստիարակության ամբիոնի դասախոս, բասկետբոլի թիմի մարզիչ
1971-1972թթ. - Վրաստանի անասնաբուժական ինստիտուտի ֆիզիկական դաստիարակության ամբիոնի դասախոս
1973թ.-26 կոմիսարների անվան մանկապատանեկան մարզադպրոց, մարզիչ
1973-1977թթ. - Վրաստանի մանկապատանեկան մարզադպրոց, մարզիչ
1977-1982թթ. - ՀՍՍՀ Մինիստրների սովետին առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի կոմիտե, ՀՄԲՎԴ խաղային ձևեր, մարզիչ-մեթոդիստ
1982-1988թթ. - ՀՍՍՀ Մինիստրների սովետին առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի կոմիտե, մարզիչ
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ