Այսօր Տիգրան Սարգսյանը հանրությանը ներկայացավ 6000 դոլար արժողությամբ կոստյումով. որտեղի՞ց նրան այդքան գումար


16:21 , 12 հունիս, 2014

Երբ Տիգրան Սարգսյանի հաստ գլխով օգնականները, սպասարկու լրատվամիջոցներն ու ձեռնասուն քաղաքական գործիչ ընկերները կոկորդի ողջ լարումով պաշտպանում էին նախկին վարչապետին ու ասում, որ նա լավ վարչապետ է, ազնիվ է, արդար է, ժողովրդի մասին մտածող է ու օվշորների հետ կապ ունենալ չէր կարող, ես լսում էի ու փորձում էի հավատալ անմեղության կանխավարկածին: 
Այսօր երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանի շիրիմին այցելելիս Տիգրան Սարգսյանը Բրիոնիից մոտ 6000 դոլար արժողությամբ կոստյում էր կրում: Կարող եք անցնել հղումով և դիտել այն, ցանկության դեպքում (եթե, իհարկե, աշխատավարձով ապրող վարչապետ եք) կարող եք նույնից պատվիրել ու փայլել: 
Իսկ թե ինչ հրաշքով է այդքան գումար կուտակել կյանքի մեծ մասը 340.000 դրամը չգերազանցող աշխատավարձ ստացող ու ընտանիք պահող մարդը, մնում է գուշակել: