Հայաստանը 100 հազար դոլար օգնություն է հատկացրել Սերբիային


15:01 , 12 հունիս, 2014

Lragir.am-ը գրում է.

Սերբիայի Հանրապետությանն օգնություն ցուցաբերելու նպատակով Հայաստանի կառավարությունն այսօրվա նիստում որոշեց 100 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ հատկացնել: Արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Մանասարյանը կառավարության նիստում ասաց, որ ֆինանսավորումը կհատկացվի այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ պետյուջեի պահուստային ֆոնդից: