Երկրի վրա մագնիսական փոթորիկ է սպասվում (տեսանյութ)


14:47 , 12 հունիս, 2014

Վերջին երկու օրերի ընթացքում Արեգակի վրա խոշոր ժայթքումներ են տեղի ունեցել, որոնք ազդել են Երկրի հաղորդակցական կապի վրա: Սպասվում է, որ ժայթքումներից առաջացած մագնիսական ալիքները Երկիր կհասնեն ուրբաթ 13-ին: Այս մասին հայտնում է ԱՄՆ ազգային օվկիանոսագիտական ու մթնոլորտային գործակալությունը:
Արեգակնային այսպիսի «ակտիվությունը» Երկրի վրա հաղորդակցական կապի կարճատև խանգարման պատճառ էր դարձել երկու անգամ՝ երեքշաբթի օրը և մեկ անգամ չորեքշաբթի` GMT -4 ժամային գոտու ժամանակով առավոտյան ժամը 7-9-ը:

ԱՄՆ օվկիանոսագիտական ու մթնոլորտային ազգային գործակալության համաձայն՝ Արեգակի մակերեսին տեղի ունեցող այսպիսի ժայթքումները կարող են պատճառ դառնալ Երկրի վրա հաղորդակցական ու GPS նավիգացիոն կապի խանգարմանը:
Նախորդ օրերի ժայթքման արդյունքում անջատված հսկայական պլազմային ամպը կարող է ուրբաթ օրը հասնել Երկիր, իսկ դրա առաջացրած շոկային ալիքը կարող է վնասել Երկրի վրա հաղորդակցային կապն ու թույլ գեոմագնիսական փոթորիկների պատճառ դառնալ:

Արեգակի վրա վերջին օրերին տեղի ունեցած ակտիվությանը հետևել է NASA-ն (ԱՄՆ ազգային ավիացիայի և տիեզերագիտության գործակալությունը) և ապշեցուցիչ լուսանկարներ ու տեսանյութեր հրապարակել իր պաշտոնական կայքում: