14:01 , 12 հունիս, 2014Tert.am-ը գրում է.
Քննական թեստերում սխալներ չեն հայտնաբերվել, սակայն անընդունելի հարցադրումներ կան: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեցին հայոց լեզվի մասնագետները: Նրանցից Բեատրիչե Ստեփանյանը նշեց, որ պահանջներից շատերում երեխայից պահանջվում է գտնել սխալ տարբերակը, ինչը ինքը սխալ է համարում:
«Ինչո՞ւ պետք է երեխան փորձի գտնել սխալ պատասխանը: Կամ օրինակ՝ պահանջվում է տրված բառերից առանձնացնել ածականներն ու գոյականները, բայց կան բառեր, որոնք առանց նախադասության մեջ դիտարկելու դժվար է որոշել՝ ինչ խոսքի մաս է: Օրինակ՝ աշխատավոր բառը, որը կարող է և՛ ածական լինել, և՛ գոյական: Սա արդեն նենգություն է»,- ասաց նա և նշեց, որ ի տարբերություն թեստերի շտեմարաններում սխալները բազմաթիվ են և երեխայի համար դժվար է կողմնորոշվել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ