«Կուզենայի դստրիկիս եղբայր կամ քույր պարգևել». Նարինե Սուլթանյան


13:35 , 12 հունիս, 2014

Life.panorama.am-ը գրում է.

«Կուզենայի դստրիկիս եղբայր կամ քույր պարգևել». Նարինե Սուլթանյան

Դերասանուհի, հաղորդավարուհի Նարինե Սուլթանյանն այն կանանցից է, ովքեր կարողանում են հաջող կերպով համատեղել կարիերան ընտանիքի հետ: Միևնույն ժամանակ, նա չի դադարում հեռուստադիտողներին ներկայանալ նորովի՝ ընդգծելով իր ինքնատիպությունը: Life.panorama.am-ը Նարինե Սուլթանյանի հետ զրուցել է մասնագիտական հարցերից, նրա ընտանիքից ու առաջիկայի երազանքից:

-Դերասանուհու ձեր մասնագիտությունն ամենաշատը, թերևս, կիրառել եք հաղորդավարության  ոլորտում, այո՞:

-Տվյալ պահին «Նանե»-ի ձևաչափով հաղորդումը մեծ դերասանական տվյալներ չի պահանջում: Հետևաբար, կարելի է ասել, ներկա պահին իմ դերասանական հմտությունները դրսևորում եմ ֆիլմերի կրկնօրինակման  ժամանակ:

-Եթե բավականաչափ ժամանակ ունենայիք, կխաղայի՞ք թատրոնում:

-Այո, կխաղայի, բայց թատրոնն , իսկապես,  շատ ժամանակ և նվիրում է պահանջում , իսկ ես չեմ կարող ինձ թույլ տալ զբաղվել ամեն ինչով միաժամանակ: Ինձ ծանրաբեռնում եմ այնքան, որ կարողանամ ժամանակ հատկացնել  հարազատներիս: Գուցե գա պահ, երբ  հեռուստատեսությունը փոխարինեմ թատրոնով կամ ֆիլմում  նկարահանվելով:

Ֆիլմում նկարահանվելու հարմար հրավեր ստացե՞լ եք: Ի՞նչ չափանիշներով կառաջնորդվեք` նման առաջարկներ ընդունելու հարցում:

-Միանշանակ համաձայնությունս տալուց առաջ առաջնահերթ կընթերցեմ սցենարը, կզրուցեմ ռեժիսորի հետ՝ հասկանալու համար՝ արդյո՞ք մեր գեղագիտական ճաշակը համընկնում է: Պետք է հետաքրքրված լինեմ կերպարով, որպեսզի կարողանամ աշխատել և այդ կերպարին տալ ուրույն դիմագիծ:

-Կա՞մի նոր հետաքրքիր համագործակցության առաջարկ, որի մասին կցանկանայիք պատմել:

-Առաջարկներ պարբերաբար լինում են, բայց նախապես չեմ ցանկանում խոսել դրանց մասին, այլ՝  ծրագրերն իրականացնելուց  հետո միայն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ