Տխուր և լիրիկական երգերն օգնում են համեմատաբար հեշտ տանել սիրելի մարդու հետ բաժանումը


12:53 , 12 հունիս, 2014

ԱՄՆ-ի գիտնականները հետազոտել ու պարզել են, որ, եթե մարդը լսում է տխուր և լիրիկական երգեր, ապա դրանք օգնում են համեմատաբար հեշտ տանել սիրելի մարդու հետ բաժանումը: Փորձը ցույց է տվել, որ այդ երգերն ազդում են բաժանումից տառապող սրտերի վրա այնպես, ինչպես կօգներ ընկերոջ կարեկցանքն ու մխիթարանքը: Բացի դրանից, տխուր կոմպոզիցիաներն ու մեղեդիները հեշտությամբ ցրում են վատ ու բացասական մտքերը, օգնում մեղմել ցավը և նպաստում են հոգու վերքերի սպիացմանը, լավագույն դեպքում՝ վերականգնմանը: Իսկ ահա երգիծական ֆիլմերի և ուրախ երգերի ունկնդրումը թեթևացնում է վիճակը կարճ մի որոշ ժամանակով: Բժիշկների կողմից ապացուցված է նաև, որ երաժշտությունը դրականորեն է ազդում արյունատար անոթների վրա: