12:48 , 12 հունիս, 2014Tert.am-ը գրում է.
ՀՀ կառավարությունն այսօր որոշում ընդունեց 2014թ-ի պետական բյուջեով նախատեսված պահուստային ֆոնդից Գյուղատնտեսության նախարարությանը հատկացնել 61 մլն 969 հազ. դրամ՝ անտառների վերականգնման համար:
Ինչպես տեղեկացրեց գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, տրամադրվող գումարով կվերականգնվեն «Երևանի անտառտնտեսության Էրեբունու անտառպետության 51 հեկտար տարածքի անտառապատման աշխատանքներ» ծրագրի շրջանակներում շուրջ 31 հեկտար, «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղի 15 հեկտար, «Ճամբարակի անտառտնտեսություն» մասնաճյուղի 10 հեկտար, «Գյումրիի անտառտնտեսություն» մասնաճյուղի 10 հեկտար տարածքները: