Իսկ ո՞վ է որոշում` դրանք պետք են, թե ոչ. Հ. Սահակյանը` Սահմանադրական բարեփոխումների մասին


12:35 , 12 հունիս, 2014

Իսկ ո՞վ է որոշում` դրանք պետք են, թե ոչ. Հ. Սահակյանը` Սահմանադրական բարեփոխումների մասին Panorama.am-ը գրում է.

Երկուշաբթի օրը ՀՀԿ Խորհրդի և համանուն խորհրդարանական խմբակցության անդամները հանդիպել են Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական խմբի անդամների հետ: Panorama.am-ի հետ զրույցում ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը ներկայացրեց այդ հանդիպման մանրամասները` նշելով, որ այն նպատակ ուներ ծանոթացնել Սահմանադրական բարեփոխումների նախագծին, ընթացակարգին:

-Մենք շատ կարևորում ենք Սահմանադրական բարեփոխումների այս գործընթացը մեկ պարզ պատճառով, որովհետև կյանքը զարգանում է ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ մեզ մոտ և մենք պետք է կարողանանք մեր Մայր օրենքը համահունչ դարձնենք այդ զարգացումներին` պահպանելով այն հիմնական ֆունդամենտալ գաղափարախոսությունը:

-Հասարակության շրջանում պտտվում է այն տեսակետը, որ այս պահին դրա ժամանակը չէ, երկրի առջև շատ ավելի լուրջ ու առաջնային խնդիրներ են ծառացած…

-Ես կարծում եմ, որ նման քննադատությունը տեղին չէ և առնվազն այլ նպատակ է հետապնդում, որպեսզի մեկ հարթության մեջ փորձենք դա շահարկենք ու ներկայացնենք, որ մենք ունենք որոշակի սոցիալական խնդիրներ, առկա է արտագաղթի խնդիրը և այլն, և պետք է Սահմանադրական բարեփոխումների չգնանք: Նախևառաջ մի շարք երևույթներ փոխկապված են հենց բուն այդ բարեփոխումների հետ, այսինքն հնարավոր է և դա ես չեմ բացառում, որ բարեփոխման արդյունքում օրենքով, օրենսդրությամբ լուծումներ տրվեն մի շարք հարցերի, որոնք այսօր հուզում են հանրությանը: Այս բարեփոխումներով կարծում եմ հնարավոր է լուծումներ տալ նաև ընդդիմության կողմից բարձրացված մի շարք հարցերի ու խնդիրների, մասնավորապես` վերահսկողական որոշ լծակներ տրամադրել ընդդիմությանը, ընտրական համակարգի փոփոխության խնդիրը լուծել, բայց խոսքը չի վերաբերում 100 տոկոս համամասնական ընտրակարգին և այլն: Այսինքն լրջագույն խնդիրների լուծումներ ես տեսնում եմ:

Եվ չպետք է մոռանանք, որ ոչ վաղ անցյալում, ընդամենը երկու տարի առաջ Սահմանադրական բարեփոխումներից էին խոսում նաև խորհրդարանական մի շարք ուժեր: Այնպես որ եթե կան մարդիկ, ուժեր, որոնք չեն փորձում մասնակցել և խնդիրը տանում են քաղաքական շահարկումների դաշտ, չեմ կարծում, որ դա մեր ժողովրդի շահերից է բխում, որովհետև շատ կարևոր է, որ գան, մասնակցեն քննարկումներին և ներկայացնեն իրենց տեսակետը և եթե համամիտ չեն այս կամ այն ձևակերպումների հետ, ապա դա բարձրաձայնեն ու ներկայացնեն այլընտրանքը, իրենց առաջարկը, որն էլ կդառնա քննարկման առարկա: Եվ մենք Ազգային Ժողովում, և ես, որպես Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ կարծում եմ կարող ենք և հնարավոր է այդ քննարկումներն ապահովենք ու անցկացնեն և որ ամենակարևորն է` ժողովուրդն էլ մաս դառնա այդ քննարկումներին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ