12:04 , 12 հունիս, 2014
1in.am-ը գրում է.
Ներողամտության ուշագրավ դեպք. Մայամիի բնակիչ Էդի Գուզման-Դե Ջեսուսը դատարանի դահլիճում գրկել է տղային, ով դպրոցական ավտոբուսում կրակել ու սպանել էր իր դստերը: Նա օգնել է հասնել դատարանի հետ հաշտարարագրի: Կինն իր դստերը սպանողի հետ հանդես կգա դպրոցներում հրազենի վտանգավորության մասին ելույթով: Այս մասին հայտնում է Fusion.net-ը:
Տիկնոջ խոսքով՝ դա այն է, ինչ իր դուստրը կցանկանար տեսնել իրենից:
Կնոջ քայլն ապշեցրել է դատավորներին: Դեպքը տեղի էր ունեցել 2012-ին: Ջորդան Հաուն դպրոց էր բերել իր խորթ հոր ատրճանակը՝ ցուցադրելու այն ընկերներին: Հրազենի ուսումնասիրման ժամանակ ձգանը պատահաբար սեղմվել էր, և փամփուշտն արձակվել էր 13-ամյա Լուրդեսի ուղղությամբ:

