11:43 , 12 հունիս, 2014Աշխարհը, որում ապրում ենք, լի է հրաշալի ու հետաքրքիր փաստերով, ահա դրանցից ընդամենը մի քանիսը:

# 1 Երկիրը գրեթե 5 միլիարդ տարեկան է, սակայն կյանքը գոյություն ունի Երկրի վրա միայն վերջին 150-200 միլիոն տարիների ընթացքում: Սա մոտավորապես Երկրի կյանքի 5 տոկոսն է կազմում:
# 2 Տարիների ընթացքում պտտվելով՝ մոլորակը դանդաղում է: Միլիոնավոր տարիներ առաջ օրվա տևողությունն ընդամենը 20 ժամ էր, իսկ մի քանի միլիոն տարի հետո այն 27 ժամ կկազմի:
# 3 Երկրի ջրերի 97%-ը աղի է և միայն 3%-ը՝ քաղցրահամ: Իսկ աշխարհի քաղցրահամ ջրերի մեծ մասը գտնվում է Կանադայում:
# 4 ԱՄՆ-ն առաջին տեղում է բանտարկյաների թվով: Աշխարհի ամբողջ բնակչության 25%-ի թվով մարդ է գտնվում ԱՄՆ-ի բանտերում ճաղերից այն կողմ: Երկրորդ տեղում Չինաստանն է, երրորդում` Ռուսաստանը:
# 5 Աշխարհի ամենաբարձր կետը Էվերեստն է` 8848մ բարձրությամբ, իսկ ամենացածր կետը՝ Մարիանյան իջվածքը, որի առավելագույն խորությունը 11022մ է:
# 6 Աշխարհի ամենաշոգ մայրցամաքը Աֆրիկան է, որտեղ գրանցված առավելագույն ջերմաստիճանը 58°C է, իսկ ամենացուրտը` Անտարկտիդան՝ գրանցված նվազագույն` -52°C ջերմաստիճանով:
# 7 Ամեն 10 կայծակի հարվածներից 9-ը օվկիանոսներին է հարվածում և ոչ թե ցամաքին:
# 8 Աշխարհի ամենահարուստ 3 ընտանիքների ընդհանուր հարստությունը միասին ավելին է կազմում, քան 48 աղքատ պետությունների բյուջեների գումարը միասին վերցրած:
# 9 Երկրի բնակչության երկու-երրորդը երբեք ձյուն չի տեսել:
# 10 Երբ օձերը երկու գլխանի են ծնվում, դրանք սննդի համար պայքարում են մեկը մյուսի դեմ: