ՀՀ-Ավստրիա առևտրաշրջանառությունը 2014-ի հունվար-փետրվարին կազմել է 12279.7 հազար ԱՄՆ դոլար


11:40 , 12 հունիս, 2014

ՀՀ-Ավստրիա առևտրաշրջանառությունը 2014-ի հունվար-փետրվարին կազմել է 12279.7 հազար ԱՄՆ դոլարPanorama.am-ը գրում է.

Հայաստանի Հանրապետության և Ավստրիական Հանրապետության միջև արտաքին առևտրաշրջանառությունը 2014 թվականի հունվար-փետրվար ամիսներին կազմել է 12279.7 հազար ԱՄՆ դոլար` նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նվազելով 0.3%-ով: Այս մասին հաղորդում է Զարգացման հայկական գործակալության մամուլի ծառայությունը:

Ընդ որում, նշված ժամանակահատվածում արտահանումը ՀՀ-ից Ավստրիական Հանրապետություն կազմել է 243.4 հազար ԱՄՆ դոլար` նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճելով 11.7 անգամ: 2014 թվականի հունվար-փետրվար ամիսներին ներմուծումը Ավստրիական Հանրապետությունից Հայաստան կազմել է 12036.2 հազար ԱՄՆ դոլար` նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նվազելով 2.1%-ով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ