11:16 , 12 հունիս, 2014
1in.am-ը գրում է.
1993թ. այս օրը Մարզիլի գյուղի մոտ զոհվեց Արցախյան պատերազմի հերոս, ՀԱՀԳԲ նախկին անդամ Մոնթե Մելքոնյանը:
Հայաստանի ազգային հերոսը ծնվել է 1957թ. նոյեմբերի 25-ին ԱՄՆ-ում՝ Կալիֆոռնիայի Վայսելիա քաղաքում հանգրվանած հայի ընտանիքում:
Մոնթեն նագիտության պրոֆեսոր էր, տիրապետւմ եր 8 լեզուների: 1980 թվականից անդամագրվելով Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակին՝ կարճ ժամանակում դարձավ նրա ղեկավարներից մեկը: 1981 թվականին նրա մասնակցությամբ կազմակերպվել է հայտնի «Վան» գործողությունը:
1981-ի նոյեմբերի 11-ին Ֆրանսիայի «Օռլի» օդանավակայանում Մոնթեն ձերբակալվեց կեղծ անձնագիր և ատրճանակ կրելու մեղադրանքով: Նա սկզբում դատապարտվեց 4 ամսվա ազատազրկման, իսկ ավելի ուշ դատարանը որոշեց վտարել նրան Ֆրանսիայից: 1985թ. նա նորից կեղծ անձնագրով մտավ Ֆրանսիա և մի քանի ամիս անց նորից ձերբակալվեց «ահաբեկչություն» կազմակերպելու մեղադրանքով:
Մոնթեն բանտից դուրս է եկել 1989 թվականի հունվարի 16-ին և մի քանի տարի տարբեր երկրներում դեգերելուց հետո եկել Հայաստան, որտեղ արդեն սկսվել էր Արցախյան ազատագրական պայքարը: Այստեղ նա ընդունել է Ավո կեղծանունը և 1991 թվականի սեպտեմբերին մեկնել Արցախ:
1992 թվականին Վազգեն Սարգսյանի առաջարկով ստանձնել է Մարտունու շրջանի շտաբի պետի պարտականությունը: Այստեղ կարճ ժամանակում նա շահել է բնակչության սերն ու հարգանքը: Նրա ղեկավարությամբ Մարտունին դարձավ ամենապաշտպանված ու ամենամարտունակ շրջանը:
1993-ի մարտ-ապրիլ ամիսներին նրա ղեկավարությամբ ազատագրվել է նաև Քարվաճառը: 1993-ի հունիսի 12-ին Մոնթեն և իր ընկերները Մարզիլի գյուղի մոտ հանդիպում են զրահամեքենայի: Կարծելով հայեր են՝մոտենում են, սակայն պարզվում է՝ ազերիներ են: Սկսվում է փոխհրաձգություն, ինչի հետևանքով սպանվում են Մոնթեն և ընկերը՝ Սարիբեկը: