11:08 , 12 հունիս, 2014Tert.am-ը գրում է.
Այսօր `հունիսի 12-ին` ժ. 17:00-ին, նախագահությամբ Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն հայոց կաթողիկոսի ներկայությամբ «Ճգնաժամը Սիրիայում. մարտահրավերներ հավատքի համայնքների համար» թեմայով խորհրդակցության մասնակիցների Սուրբ Գայանե վանքում տեղի կունենա միասնական աղոթք Մերձավոր Արևելքի և մասնավորապես Սիրիայի խաղաղության վերահաստատման համար:
Այս մասին տեղեկացնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։