Սպասվում է փոփոխական եղանակ


10:04 , 12 հունիս, 2014

Lurer.com-ը գրում է.

Հանրապետության տարածքում` հունիսի 12-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 13-ին արևելյան շրջաններում, 14-16-ին գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ:

Քամին հարավ-արևմտյան` 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 12-ին կնվազի 4-6 աստիճանով, 14-16-ին նույնքանով կբարձրանա:

Երևանում` հունիսի 12-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ:

14-16-ին երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է: