09:56 , 12 հունիս, 2014
1in.am-ը գրում է.
ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ-ավագը հունիսի 12-ին նշում է ծննդյան 90-ամյակը: Հոբելյարն իր տարելիցը կնշի Մեն նահանգի Քենեբանքփորթ քաղաքում գտնվող իր տանը: Այս մասին գրում է ITAR-TASS-ը:
Նախատեսվում է, որ ԱՄՆ 41-րդ նախագահի տարելիցը շնորհավորելու կգա մոտ 200 մարդ: Նշվում է, որ հոբելյանին ներկա կգտնվեն նրա 5 որդիները, այդ թվում՝ ԱՄՆ 43-րդ նախագահ Ջորջ Բուշ-կրտսերը: