09:24 , 12 հունիս, 2014
1in.am-ը գրում է.
Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Ջորջ Օսբորնը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան կներմուծի նոր օրենքներ, որոնք խոչընդոտ կդառնան ֆինանսական չարաշահումների ճանապարհին: Առաջարկվում է, մասնավորապես, արժութային շուկայում խարդախությունները համարել քրեական հանցագործություն: Այս մասին հայտնում է BBC-ն:
Մեծ Բրիտանիան հրաժարվել է միանալ ԵՄ շրջանակում արժեթղթերի շուկաների կարգավորման նոր կանոններին, որոնք ուժի մեջ կմտնեն 2016 թվականին՝ հայտարարելով, որ Լոնդոնին անհրաժեշտ է ճկունություն՝ պաշտպանելու միջազգային ֆինանսական կենտրոնի իր կարգավիճակը:
Նոր օրենքները նման կլինեն տոկոսադրույքների շահարկման դեմ պայքարի վերաբերյալ արդեն ընդունված հոդվածին, որը 7 տարվա ազատազրկման առավելագույն պատժաչափ է սահմանում: