«Ժողովուրդ». Հովիկ Աբրահամյանի փեսան՝ Շենգավիթի հարկային տեսչության պետ


09:00 , 12 հունիս, 2014

««Ժողովուրդ»-ը տեղեկացրել էր, որ Շենգավիթի հարկային տեսչության պետ Աշոտ Արզումանյանը նշանակվելու է ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավար:

Երեկ «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Արզումանյանը նշանակվել է աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար: Իսկ Արզումանյանի տեղում, ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ Շենգավիթի հարկային տեսչության պետ կնշանակվի ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի փեսան՝ Վահան Մամիկոնյանը, ով մի քանի օր առաջ ազատվեց նույն շրջանի ոստիկանության բաժնի պետի պաշտոնից»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։