«Ժողովուրդ». Ինչո՞ւ փաստաբաններն իրենց ավանդական մեկօրյա գործադուլն այս տարի չհայտարարեցին


08:34 , 12 հունիս, 2014

«Անցնող 3 տարիների ընթացքում մի խումբ փաստաբաններ ավանդաբար մեկօրյա գործադուլ էին հայտարարում և բողոքի ակցիա իրականացնում ՀՀ վճռաբեկ դատարանի առջև: Այդ քայլով փաստաբանները փորձում էին իշխանությունների ուշադրությունը հրավիրել Վճռաբեկ դատարանի կողմից դրսևորվող անթույլատրելի գործելակերպին, քանի որ այդ ատյանի կողմից ստեղծած իրավական անորոշությունը և անթափանցիկությունը բացասական տպավորություն են ստեղծում հասարակության մոտ դատական համակարգի վերաբերյալ:

Սակայն այս տարի փաստաբանները գործադուլի դուրս չեկան՝ խախտելով ավանդույթը: Հետաքրքիր է՝ ո՞րն է պատճառը՝ Վճառաբեկ դատարա՞նն է փոխվել, ավելի արդար դարձել, թե՞՝ փաստաբաններն են հույսները կորցրել: 
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում, գործադուլ նախաձեռնող խմբի անդամ, փաստաբան Հայկ Ալումյանն ասաց, որ «մեկօրյա գործադուլը չեղավ, քանի որ մեր պահանջներն այդպես էլ չեն կատարվել: Սակայն երբ պահը կհասունանա, անկախ նրանից կլինի հունիս, հուլիս, թե օգոստոս, փաստաբանները նորից ոտքի կկանգնեն»»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։