00:19 , 12 հունիս, 2014
Emedia.am-ը գրում է.
Ձեզ ենք ներկայացնում օրվա աստղագուշակը:
Խոյ
Օրը հաջողությունը կպարգևի բարդ իրավիճակներում կողմնորոշվելու ու մարդկանց հետ ընդհանուր լեզու գտնելու կարողությամբ: Այս օրվա իրադարձությունները կարող են հեղափոխական լինել ողջ կյանքի համար, եթե դուք ճիշտ կողմնորոշիչներ ընտրեք: Զգույշ եղեք գործնական բանակցություններում, հատկապես եթե գործը վերաբերում է արժեթղթերին ու
նյութական արժեքներին: Սխալներ գործելու հավանականությունը մեծ է:
Ցուլ
Այսօր ձեզ սպասվում են հաճելի հանդիպումներ ու օգտակար ծանոթություններ: Առկա է մասնագիտական ոլորտում հաջողություն ունենալու հնարավորություն, հնարավոր է ձեռք բերեք եկամտի նոր աղբյուրներ, ազդեցիկ հովանավորներ: Դուք վճռական եք, արագ եք գործում, ինչի հետևանքով շուտ ուժասպառ եք լինում: Բարենպաստ օր է աշխարհայացքի ընդլայնմանը նպաստող գործունեություն ծավալելու համար:
Երկվորյակ
Օրը բացահայտում է նոր հնարավորություններ, աշխատում եք շատ, ինչի արդյունքում հաջողությունները երկար սպասեցնել չեն տալիս: Առկա է ապագա հաղթանակների համար նոր հիմքեր գցելու հնարավորություն: Նպատակաուղվվածությունը ու ստեղծագործական
մոտեցումը կբերեն արժանի պտուղներ: Անձնական կյանքը զուրկ է հաճելի զարգացումներից մասնավորապես այն պատճառով, որ դուք նախաձեռնողականություն չեք ցուցաբերում:
Խեցգետին
Բարդ օր է: Հնարավոր են շփվելու հետ կապված դժվարություններ, փորձեք ավելի շատ հաղորդակցվել վստահելի մարդկանց հետ: Օրվա կեսին հնարավոր են տագնապալից լուրեր, բացառված չեն կոնֆլիկտները ղեկավարների հետ: Տանը հաճելի որևէ զբաղմունք գտեք, մոտիկների հետ զբոսնեք մաքուր օդին, տրամադրությունը բարձրացրեք ինչ-որ համեղ բանով:
Առյուծ
Հաջողությունը գալիս է նրանց մոտ, ովքեր օգնություն խնդրելուց ու խորհուրդ հարցնելուց չեն վախենում: Ցանկացած հարցին ձեր ստեղծագործական մոտեցումը օգնում է հիանալի արդյունքներ գրանցել: Կարելի է լուծել իրավական հարցեր, հանդիպել պաշտոնավոր անձանց
հետ: Օրվա երկրորդ կեսի բերած լարվածությունը կարող է հանգեցնել տարակարծությունների հատկապես մոտ ընկերների հետ: Հոգնեցնող են հատկապես տնային գործերը:
Կույս
Աշխատանքի համար հիանալի օր է: Եկամուտն աճում է ու դրա համար շատ ջանքեր չեն պահանջվում ձեզանից: Կարևոր քայլեր ու գործողություններ անելուց առաջ մտածել ու կշռադատել է պետք: Գործնական առաջարկներից խուսափել պետք չէ: Շրջապատի հետ հարաբերությունները լավագույն կերպով չեն դասավորվում, երեկոյան կարող է վիճեք ընտանիքի անդամների հետ: Հաշվի նստեք այլոց թուլությունների հետ, որոնք հատուկ են նաև ձեզ:
Կշեռք
Հատուկ ջանքեր անգամ չգործադրելով՝ հիանալի արդյունքներ եք գրանցում: Հնարավորություն կա ծանոթանալ բոլոր առումներով օգտակար մարդկանց հետ, դրսևորել սեփական անձի լավագույն կողմերը: Հանդիպումներում ակտիվորեն պաշտպանեք ձեր տեսակետը: Անձնական
հարաբերություններում հնարավոր են դրական զարգացումներ: Օրը հարմար է ռոմանտիկ բնույթի հանդիպումների համար:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ