00:11 , 12 հունիս, 2014Tert.am-ը գրում է.
Ուկրաինայի առողջապահության նախարարության մամլո ծառայությունը հայտնել է, որ ապրիլից մինչ այժմ Ուկրաինայի արևելյան շրջաններում, մասնավորապես՝ Դոնեցկի շրջանում, 225 մարդ է զոհվել, այդ թվում՝ 8 կին, Լուգանսկում՝ 45, այդ թվում՝ 7 կին:
Ինչպես հայտնում է INTERFAX.RU-ն՝ նախնական տվյալների համաձայն՝ Դոնեցկի շրջանում նաև երկու երեխա է զոհվել: Վնասվածքներով բուժօգնության է դիմել 576 մարդ: Այժմ ստացիոնար բուժում է ստանում 150 մարդ, որոնցից մեկը 14 տարեկան երեխա է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ