Ուկրաինան և Ռուսաստանը համաձայնության չեն եկել գազի գնի շուրջ


23:31 , 11 հունիս, 2014

Tert.am-ը գրում է.

ԵՄ-Ռուսաստան-Ուկրաինա ձևաչափով բանակցությունների 6-րդ փուլն ավարտվել է առանց առաջընթացի: Ինչպես հաղորդում է Газета.Ru-ն՝ ИТАР-ТАСС-ին հղումով, Ուկրաինան չի համաձայնել ռուսական կողմի առաջարկին, այն է՝ գազի գինը սահմանել 385 դոլար արտահանման 100 դոլար մաքսատուրքի չեղարկման հաշվին:

ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը հայտարարել է, որ ռուսական կողմը պատրաստ է հավելյալ երաշխիքներ տալ Ուկրաինայի համար արտահանման մաքսատուրքի զրայական տոկոսադրույքի երկարատև կիրառման համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ