Ֆրանսիայի հավաքականը մի մեծ ընտանիք է. Պոլ Պոգբա


23:07 , 11 հունիս, 2014

Paul-Pogba11in.am-ը գրում է.

Ֆրանսիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբան խոսել է թիմում տիրող հրաշալի մթնոլորտի մասին.

«Մենք հրաշալի թիմ ունենք: Հարաբերությունները թիմի ներսում՝ երիտասարդների և փորձառու ֆուտբոլիստների միջև, ուղղակի հիասքանչ են: Ֆրանսիայի հավաքականը մի մեծ ընատնիք է »-, գրում է Sky Sport-ը:

Ֆրանսիայի ազգային ընտրանու մրցակիցները աշխարհի առաջնության E խմբում կլինեն Հոնդուրասի, Շվեյցարիայի և Էկվադորի ազգային ընտրանիները: