22:46 , 11 հունիս, 2014Tert.am-ը գրում է.
Ի՞նչ է անհրաժեշտ ցանկություններն ու երազանքներն իրականություն դարձնելու համար՝ ճիշտ մտածողություն: Ոչինչ չեք կարողանա փոխել, մինչև չփոխեք ձեր մտածելակերպը:
Cluber.com-ը հավաքել է ամենատարածված 20 բացասական մտքերը, որնց շատերը արդեն վաղուց ընտելացել են, որոնցից իրականում անհրաժեշտ է խուսափել:
1. Իմ երազանքներն ու նպատակները կսպասեն: Դրանք չեն կարող սպասել, քանի որ սպասելը կորցնում է իրականանալու տիեզերական ուժը, քանի որ դրանց հանդեպ ձգտումն է փոքրանում:
2. Ես ժամանակ չունեմ: Իրականում այս արտահատությունն ավելի կիրթ կամ հնարավոր է՝ միամիտ միջոց է, որն ասվում է «դա այդքան էլ կարևոր չէ ինձ համար» արտահայտության փոխարեն:
3. Ես բավարար չափով տաղանդավոր չեմ: Դա ասելու փոխարեն ավելի ճիշտ կլինի՝ կենտրոնանալ և զբաղվել ինքնակրթությամբ:
4. Այդ խնդիրը չափազանց բարդ է:
5. Ես դեռ պատրաստ չեմ: Ոչ ոք իրեն պատրաստ և հարմարավետ չի զգում որևէ նոր բան սկսելուց առաջ: Միշտ պետք է պատրաստ լինել խելամիտ ռիսկերի գնալուն:
6. Ես չեմ կարող ամեն ինչ մի փոքր լավ անել: Կյանքը պատերազմ է, և եթե մարտի արդյունքում չեք ստանում այն, ինչ ցանկանում էիք, նշանակում է՝ դուք իրականում այլ բանի կարիք ունեիք:
7. Ես անհաջողակ եմ: Իրական անհաջողությունը որևէ բան անելու անընդունակությունն է, պարզապես՝ անհրաժեշտ է համբերել, որպեսզի փոքր քայլերը տանեն դեպի մեծ հաղթանակներ:
8. Ես ցանկանում եմ, որ ամեն ինչ ավելի դյուրին լինի: Պայքարն ու դժվարությունները որևէ բան փոխելու բնականոն միջոցներն են, այդ իսկ պատճառով առաջացած վախը դեռևս անհաջողության խորհրդանիշը չէ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ