22:26 , 11 հունիս, 2014Tert.am-ը գրում է.
Հունիսի 10-ին Արգենտինայում ՀՀ դեպանության մասնակցությամբ և Հայ կենտրոնի և Արգենտինայի Հայոց թեմի հովանու ներքո Բուենոս Այրեսի առաջնորդարանի «Սիրանույշ» սրահում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության թանգարանի կառուցման նպատակով Բուենոս Այրեսի քաղաքային իշխանությունների կողմից արգենտինահայ համայնքին անվճար հատկացված հողատարածքի՝ իրավական փաստաթղթերը փոխանցելու պաշտոնական արարողությունը:
Ինչպես հայտնում են ՀՀ արտգործնախարարությունից՝ միջոցառմանը մասնակցել են Արգենտինայում ՀՀ դեսպան Վահագն Մելիքյանը, Բուենոս Այրեսի քաղաքի կառավարության նախարարների խորհրդի ղեկավար Օրասիո Ռոդրիգես Լարետան, Բուենոս Այրեսի քաղաքային խորհրդի՝ Մարդու իրավունքների և մշակութային բազմազանության հարցերով փոխքարտուղար Կլաուդիո Ավրուխը, արգենտինահայ համայնքային կառույցների և եկեղեցիների ղեկավարներ և ներկայացուցիչներ, ակադեմիական և գիտական շրջանակների, ազգային փոքրամասնությունների կառույցների ներկայացուցիչներ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ