Կիսիլյովից նեղանալու փոխարեն մենք էլ պիտի արժանապատվորեն պաշտպանենք մեր պետության շահերը


22:02 , 11 հունիս, 2014

Ժողովրդավարության և խոսքի ազատության համար «կյանք տվող» արևմտամետերը վիրավորում և հայհոյում են Կիսիլյովին՝ սեփական կարծիքը ներկայացնելու համար: Խոսքի ազատություն նշանակում է հարգել դիմացինի կարծիքը, այլ ոչ սեփական կարծիքի համար վիրավորել և հայհոյել դիմացինին: Չափազանց բնական է, որ Ռուսաստանի ամենաազդեցիկ լրագրողներից մեկը՝ Դմիտրի Կիսիլյովը, ներկայացնում և պաշտպանում է սեփական պետության շահերը: Նրան վարկաբեկելու կամ նրանից նեղանալու փոխարեն մենք էլ պիտի արժանապատվորեն պաշտպանենք և ներկայացնենք մեր պետության շահերը:
Հ.Գ. Թեև ընդունված է կարծել, որ Արևմուտքում խոսքի ազատության մակարդակն ավելի բարձր է, բայց մեզանում արևմտամետ հայացքներ ունեցող գործիչների մոտ դիմացինի կարծիքը հարգելու կուլտուրան ավելի ցածր մակարդակի վրա է, քան օրինակ ռուսամետերի մոտ: Անկախ մեր աշխարհաքաղաքական ընկալումներից՝ մենք բոլորս հայ ենք և պետք է առաջնորդվենք Հայաստանի պետական շահերով: