21:43 , 11 հունիս, 2014Tert.am-ը գրում է.
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է հախճապակու արտադրությամբ զբաղվող իտալական Ceramisia ընկերության փոխնախագահ Ֆեդերիկո Պոլիդորիին:
Ինչպես հայտնում են ՀՀ կառավարությունից՝ իտալական ընկերության փոխնախագահը վարչապետին է ներկայացրել իրենց կողմից Հայաստանում նախատեսվող ներդրումային ծրագիրը: Մասնավորապես՝ Ֆեդերիկո Պոլիդորին նշել է, որ աշխատանքներ են տարվում առաջիկայում մեր երկրում հախճապակու արտադրությամբ զբաղվող գործարան կառուցելու ուղղությամբ, որի արտադրանքը կարտահանվի նաև արտերկիր:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ