80 դրամ հասկացությունը Սերգո Կարապետյանի գիտակցության մեջ չկա, նման թվերը նա վաղուց է ջնջել


20:55 , 11 հունիս, 2014

Ըստ մամուլում հրապարակված տեղեկությունների, ոստիկանությանն ու դատախազությանը «գործ տվող» գյուղնախարար ՍԵՐԳՈ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ Կասյան փողոցի տոնավաճառում առևտուր անող մի կնոջ կշտամբել է «կաբաչկան» 80 դրամով վաճառելու համար և պահանջել է վաճառել 100 դրամով...
Դե, ինքը ԱրտՖուդի սպիտակ ջրախառը հեղուկը, որի վրա «Այծի կաթ» է գրված, վաճառում է իր գրպանին հարմար գնով...
Համ էլ, 80 դրամ հասկացությունը այս նախարարի գիտակցության մեջ չկա, նման թվերը նա վաղուց է ջնջել... Գոնե հազարներով առևտուր անեն մարդիկ... Այն էլ՝ ԱՄՆ դոլարի տեսքով..