20:16 , 11 հունիս, 2014
Shamshyan.com-ը գրում է.
Երեկ՝ հունիսի 10-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնում մահացավ Երևան քաղաքի Շարուրի փողոցի բնակիչ, 20-ամյա Մանուկ Պետրոսյանը, ով հիվանդանոց էր տեղափոխվել խոշոր ավտովթարի հետևանքով ստացած վնասվածքներով: Ինչպես ավելի վաղ վթարի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հունիսի 3-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:00-ի սահմաններում BMW մակնիշի 34 SM 868 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Աշտարակ ավտոճանապարհին՝ Աշտարակի խճուղում՝ Կարմիր խաչի հարևանությամբ, դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և մոտ 200 մետր գլխիվայր շրջվելով՝ կողաշրջվել: Վթարի հետևանքով ավտոմեքենայի միջից քաղաքացիների ու հրշեջ-փրկարարների օգնությամբ դուրս էին բերվել Երևան քաղաքի Շարուրի փողոցի բնակիչներ, 20-ամյա Մանուկ Պետրոսյանը, 21-ամյա Հունան Ջանազյանը, Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասի բնակիչ, 24-ամյա Գևորգ Ֆիլիպոսյանը և Երևան քաղաքի Ջանիբեկյան փողոցի բնակիչ, 22-ամյա Գևորգ Սարգսյանը, ովքեր ծայրահեղ ծանր վիճակում օպերատիվորեն դեպքի վայր ժամանած շտապօգնության մի քանի բրիգադների կողմից տեղափոխվել էին «Արմենիա» բժշկական կենտրոն:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ