20:09 , 11 հունիս, 2014
Emedia.am-ը գրում է.
Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Հերման Անանյանցը հանդիպել է Սոչիի քաղաքապետին եւ քննարկել հայ հերոս Անդրանիկի կիսանդրու տեղադրման հարցը: «Արմենպրես»-ի հետ զրույցում Ռուսաստանի հայերի միությունից տեղեկացրեցին, որ քաղաքապետի հետ հանդիպման ժամանակ ձեռք է բերվել պայմանավորվածություն, եւ մոտ ապագայում Անդրանիկի կիսանդրին կտեղադրվի:
«Կիսանդրու տեղադրման հետ կապված փաստաթղթղերի եւ իրավական առումով համաձայնության ենք եկել, եւ այն կտեղադրվի Նոր լույս գյուղում: Այժմ հայկական կողմը սպասում է պաշտոնական նամակին, որին կհաջորդի արձանի տեղադրումը»,- Yerkramas կայքին ասել է Հերման Անանյանցը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ