20:02 , 11 հունիս, 2014
1in.am-ը գրում է.
Չինաստանը վիճահարույց Հարավչինական ծովում կառուցում է արհեստական կղզիներ՝ հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով ֆիլիպինյան իշխանություններին ու ականատեսներին:
«Ընթանում է մասշտաբային շինարարություն: Դա կարող է հանգեցնել Հարավչինական ծովի նկատմամբ Չինաստանի կողմից ամբողջական վերահսկողության»,- ասել է Ֆիլիպինների քաղաքային իշխանության ղեկավարը:
Արշիպելագը հիշեցնում է Դուբայի արհեստական Palm կղզիները:
Հարավչինական ծովում կղզիները վիճարկում են միանգամից 6 պետություններ՝ Վիետնամը, Չինաստանը, Թայվանը, Մալայզիան, Ֆիլիպինները, Բրունեյը: