20:34 , 11 հունիս, 2014
1in.am-ը գրում է.
Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն հայտարարել է, որ պատրաստ կլինի աշխարհի առաջնությանը:
«Պատրաստ կլինեմ աշխարհի առաջնությանը: Օրեցօր ինձ ավելի լավ եմ զգում, լավ արդյունքներ եմ գրանցում մարզումների ժամանակ: Հետևում եմ մարզիչների ու բժիշկների խորհուրդներին:
Մեկնարկային խաղին պատրաստ կլինեմ թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեբանորեն: Մրցաշարը բարդ է լինելու, բայց մենք կներդնենք ողջ ուժերը: Գերմանիայի հավաքականը հեշտ հակառակորդ չէ: Այնուամենայնիվ, կարող ենք դուրս գալ խմբից»:
Հիշեցնենք, որ Ռոնալդուն մասնակցել էր Իռլանդիայի ընտրանու դեմ ընկերական խաղին: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Պորտուգալիայի հավաքականն առավելության էր հասել 5:1 հաշվով: