Եթե Կիևը մերժում է գազի վերաբերյալ ՌԴ-ի առաջարկը, ապա մենք անցում կկատարենք բոլորովին այլ փուլ. Պուտին


17:53 , 11 հունիս, 2014

Lurer.com-ը գրում է.

Ինչպես հայտնում է ria.ru-ն, եթե Ուկրաինան մերժում է գազի վերաբերյալ Ռուսաստանի առաջարկը, ապա հարաբերությունները կտեղափոխվեն այլ փուլ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Կարծում եմ, որ մեր համագործակցության առաջարկներն ուղղված էին Ուկրաինայի տնտեսության աջակցությանը, նրա համար բավականին դժվար ժամանակահատվածում: Եթե մեր առաջարկությունները մերժվում են, ապա մենք անցում ենք կատարում բոլորովին այլ փուլ: Դա մեր ընտրությունը չէ, մենք չենք ցանկանում այն և եթե այդպես է, ապա մենք կսկսենք ապրել այլ հարթության վրա»,- ասել է Պուտինը:

Նշենք, որ Ուկրաինայի իշխանությունները Եվրոպական միության մասնակցությամբ եռակողմ բանակցությունների ընթացքում մերժել են ռուսական կողմի` գազի գինը զեղչելու վերաբերյալ առաջարկը: