Նոր պատվաստանյութով ինֆարկտը հնարավոր է կանխարգելել


19:56 , 11 հունիս, 2014

Նոր պատվաստանյութով ինֆարկտը հնարավոր է կանխարգելելAroxj.am-ը գրում է.

Ամենատարածված սրտանոթային հիվանդություններից մեկը` ինֆարկտը, հնարավոր է կանխարգելել: Գիտնականները բացահայտել են ինֆարկտի դեմ պատվաստանյութ: Ըստ գիտնականների, լյարդի մեջ առկա է որոշակի գեն, որի վրա ազդելու միջոցով հնարավոր է կանխարգելել ինֆարկտը: Այս գենի աշխատանքի միջոցով է, որ առաջանում է խոլեստերինի նստվածք, իսկ դրան խանգարելու դեպքում խոլեստերինի արտադրությունն ու նստվածքը հնարավոր է չեզոքացնել կամ  նվազեցնել:

Սա գիտնականները հաստատել են մկների վրա փորձերի արդյունքում: Նրանց մի քանի օրվա ընթացքում հաջողվել է 40 տոկոսով նվազեցնել արյան մեջ խոսլեստերինի մակարդակը:  Ըստ հետազոտության, գիտնականները ենթադրում են, որ մոտ 80 տոկսով կարող են նվազեցնել ինֆարկտի հավանականությունը: Մասնագետների կարծիքով՝ ինֆարկտի դեմ պատվաստումը պատրաստ կլինի զանգվածային օգտագործման համար առաջիկա 10 տարվա ընթացքում։