Երևանում կայացել է ՄՄ անդամ երկրների մաքսային ծառայությունների միավորված խորհրդի 11-րդ նիստը


17:47 , 11 հունիս, 2014

Emedia.am-ը գրում է.

Երևանում hունիսի 11-ին անցկացված Մաքսային միության անդամ երկրների մաքսային ծառայությունների միավորված խորհրդի 11-րդ նստաշրջանին մասնակցել են Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի մաքսային ծառայությունների ղեկավարները: 11-րդ նստաշրջանի կազմակերպումն ստանձնած Հայաստանի պատվիրակությունը, ինչպես նաև Ղրղզստանի մաքսային ծառայության ներկայացուցիչները մասնակցել են դիտորդի կարգավիճակով: Խորհուրդը քննարկել է ՄՄ անդամ երկրների մաքսային ծառայությունների առաջարկներն ու նախագծերը, հստակեցրել գործունեության առանձին ուղղությունները և լուծել փաստաթղթերի կազմման հետ կապված տեխնիկական հարցեր:

Մասնավորապես, որոշվել է հաստատել անդամ պետությունների մաքսային ծառայությունների կողմից իրականացվող փորձաքննության միասնական ձևը, սահմանել նորմատիվ-տեղեկատվական տվյալների փոխանակման տեխնիկական պայմանները: Հավանության է արժանացել ՄՄ տարածքում, որպես ապրանքի փաստացի դուրսբերումը հաստատող հիմնական միջոց, տեղեկատվության փոխանակման էլեկտրոնային համակարգի կիրառման նախագիծը: Մաքսային ծառայությունների միավորված խորհուրդը դիտարկել է նաև մաքսային հսկողությունը հետբացթողումային փուլում առավել շեշտադրելու ուղղությամբ միասնական մոտ եցումների ձևավորման և խողովակաշարային ու էլեկտրահաղորդման ուղիներով ապրանքների տեղափոխման նկատմամբ հատուկ մաքսային հսկողություն սահմանելու հարցերը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ