17:59 , 11 հունիս, 2014
Միացյալ Արաբական Էմիրություններում կառուցվում է աշխարհի առաջին քաղաքը, որտեղ բացառապես այլընտրանքային` արեգակնային ու քամու էներգիաներ կօգտագործվեն: Մասդարում կգործարկվեն բացառապես մաքուր տեխնոլոգիաներ:
Քաղաքի կառուցմամբ զբաղվում է բրիտանական «Foster and Partners» ճարտարապետական ընկերությունը` համագործակցելով քաղաքի համանուն` «Մասդար» գիտատեխնոլոգիական ինստիտուտի հետ:
Քաղաքը, որի նախագծումը մեկնարկել է 2006թ.-ին, կառուցվում է Աբու Դաբիից 17 կմ դեպի հարավ-արևելք` Աբու Դաբիի միջազգային օդանավակայանի մոտակայքում, և զբաղեցնում է 6 կմ քառակուսի տարածք: Քաղաքում չեն լինի բենզինով աշխատող մեքենաներ և ածխաթթվային գազի արտանետումներ, իսկ կենսագործունեության մթերքների 99%-ը կվերամշակվի տեղում:
Մասդարի բնակիչները չեն տառապի ամռան տապից, որն այս տարածքում հասնում է մինչև 50C°, քանի որ փողոցներում օդի ստվերապատման ու հովացման համակարգերի օգտագործման շնորհիվ ջերմաստիճանը կպահպանվի 30 C° աստիճանի մակարդակին:









