Սիրիական պատերազմը տեղափոխվում է Իրաք. հայկական ընտանիքները լքել են բնակավայրը


17:02 , 11 հունիս, 2014

Սիրիական պատերազմը տեղափոխվում է Իրաք. հայկական ընտանիքները լքել են բնակավայրըArmnewsTV.am-ը գրում է.

Իրաքում համապետական խուճապ է: Իսլամիստ ծայրահեղականները գրավել են երկրի երկրորդ խոշոր քաղաքը` Մոսուլը: Մոտ կես միլիոն մարդ մի քանի ժամում լքել է բնակավայրը: Նրանց թվում են հայկական 65 ընտանիքներ, որոնք ըստ Իրաքում ՀՀ դեսպանության արտակարգ դեսպանորդի, տեղափոխվել են Քուրդիստան: 

Իրաքի և Լևանտի իսլամական պետություն կոչվող ահաբեկչական խմբավորումը գրավել է ոչ միայն Մոսուլը, զինյալները վերահսկում են Իրաքի գրեթե ամբողջ հյուսիս-արևմուտքը` այդ թվում Նինվե նահանգը: Նրանք հսկում են նաև սիրիա-իրաքյան սահմանը: Ալ-Կաիդայի հետ կապված զինյալները գրավել են Մոսուլի բանտը ու ազատ արձակել 2000 բանտարկյալի:

Իրաքի բանակը ոչ միայն չի դիմադրել, փախել են անգամ հրամանատարները: Իրաքի վարչապետ Նուրի ալ Մալիքին խորհրդարանին կոչ է արել ամբողջ երկրում սահմանել արտակարգ դրություն: ԱՄՆ-ը Իրաքի շիա վարչապետին կոչ է արել հաշտության եզրեր գտնել սունիական ծայրահեղականների հետ: Մինչև այդ, Մոսուլում զանգվածային սպանություններ են: Իրաքի հյուսիսարևմուտքը գրաված խմբավորումը վերահսկում է նաև մեծ տարածքներ հարևան Սիրիայում: Ալ-Կաիդայի հետ կապված զինյալները հարևան երկրում նույնպես կռվում են ոչ սունիական իշխանության` Բաշար Ասադի դեմ, կրելով մեծ կորուստներ, զինյալները սիրիական պատերազմը տեղափոխում են Իրաք:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ