Աշխարհի ամենաներդաշնակ ամուսնական զույգը (16+)


16:41 , 11 հունիս, 2014

Ուրուգվայցի Վիկտոր Հյու Պերալտան ու արգենտինուհի Գաբրիելա Պերալտան շատ համապատասխան և ներդաշնակ ամուսնական զույգ են: Նրանք երկուսն էլ աչքի են ընկնում իրենց սարսափազդու արտաքինով: Վիկտորն ու Գաբրիելան այնքան շատ փոփոխությունների են ենթարկել իրենց արտաքինը, որ Գինեսի ռեկորդ են սահմանել: Նրանք երկուսն իրար հետ 50 փիրսինգ ունեն, ականջների 4 ընդլայնիչ, 11 իմպլանտ մարմնի մեջ և 5 ատամնային իմպլանտ: Նրանք անգամ իրենց լեզվի ձևն են փոխել, դաջվածքների մասին էլ չասենք: Մարդիկ կան, որ բազում զոհողությունների են գնում հանուն գեղեցկության, իսկ այս մարդիկ իրենց բնական գեղեցկությունը այլանդակելու համար ջանք ու եռանդ չեն խնայել: Դիտեք այս մարդկանց լուսանկարները և գնահատեք Ձեր բնական գեղեցկությունը: