16:19 , 11 հունիս, 2014Tert.am-ը գրում է.
Ներկայացված բյուջեի կատարողականն արդեն ընկած կառավարության գործունեության հաշվետվություն է. այսօր ԱԺ-ում 2013թ-ի բյուջեի կատարողականի ամփոփիչ ելույթի ժամանակ նշեց «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը։
«Հայերենում շատ են ասացվածքներ ընկածների մասին` ընկածին չեն խփում, ընկած ցուլի վրա դանակավորներն են շատանում... Բնականաբար մենք չենք ցանկանում դիտարկել ներկայացված կատարողականը նախորդ կառավարությունը քննադատելու նպատակով, այլ ներկայացված հաշվետվությունը կօգտագործենք մի քանի արձանագրություն կատարելու և այս իշխանության բնույթը հասկանալու առումով»,-ասաց նա։
Առաջինն ըստ նրա այն է, որ չնայած քանի տարի շարունակ խոսում են տնտեսական աճի մասին` իրականում որևէ տնտեսական աճ գոյություն չունի և մեկ շնչին ընկած ՀՆԱ-ն կազմում է 3482 դոլար, ինչը երեք անգամ ցածր է միջին համաշխարհայինից:
Պատգամավորի հաջորդը դիտարկումը վերաբերում էր արտահանման աճին, որը պետք է այնպիսի տեմպեր ունենար, որ երկու անգամ գերազանցեր ներդրումների տեմպերին. «Բայց կատարվել է ընդամենը յոթ տոկոսի ցուցանիշ, ինչը նշանակում է, Հայաստանը ոչ թե արտադրող երկիր է, այլ սպառող և խորանալու է մեր կախվածությունը արտաքին աշխարհից, մեր այս պարտքեր և օգնություն մուրալու տենդենցը»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ