Volkswagen-ի նոր գովազդը միանշանակ կարելի է տարվա լավագույնը համարել


16:11 , 11 հունիս, 2014

Օրեկան 100-ավոր գովազդներ մեզ հիշեցնում են, որ մեքենայի ղեկին չի կարելի որևէ այլ կողմնակի բանով զբաղվել՝ հատկապես խոսել հեռախոսով կամ հաղորդագրության պատասխանել:

Վերջերս գերմանական ավտոարտադրող Volkswagen ընկերությունը մի նոր, պարզապես ցնցող գովազդային հնարք է կիրառել այդ ուղղությամբ: 

Գովազդի ցուցադրությունից առաջ կազմակերպիչները իրենց մոտ գրանցել էին բոլոր ներկաների հեռախոսահամարները: 

Գովազդում մեքենան հանգիստ ընթանում էր դատարկ մայրուղիով, ուր չկար վթարի ոչ մի պատճառ, այդ ժամանակ հանկարծ բոլորը ինչ-որ հաղորդագրություն ստացան իրենց հեռախոսներին, և երբ հանեցին հեռախոսները և սկսեցին կարդալ, մեքենան անմիջապես վթարի ենթարկվեց՝ հարվածելով մոտակա ծառերին...

Հանդիսատեսը ցնցված էր, իսկ գովազդի մասնագետները հիացած!!!!!Այս ինտերակտիվ գովազդը միանշանակ կարելի է տարվա լավագույն գովազդը համարել: